Հետևեք մեզ։

Երևանի ոչ բարեկամական բնույթի հայտարարությունները արդեն իսկ վնասում են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին. Զախարովա

11:41, 13 սեպտեմբեր 2023
Երևանի ոչ բարեկամական բնույթի հայտարարությունները արդեն իսկ վնասում են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին. Զախարովա

Երևանի ոչ բարեկամական բնույթի հայտարարությունները կարող են վնասել հայ-ադրբեջանական կարգավորման ծրագրի իրականացմանը, նրանք արդեն իսկ վնասում են գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Հենց այդ պատճառով էլ Մոսկվան այսպես արձագանքեց Հայաստանի իշխանությունների խոսքերին. Ռուսաստանի Դաշնությունը կարծում է, որ նրանք կարող են «տանել կարգավորման գործընթացը դեպի էսկալացիա և վատթարացում»։

 

ԱԳՆ քայլերում չկա ֆորմալ մոտեցում, բացառապես դիվանագիտական ​​պրակտիկա է։ Փորձ է արվում բացատրել, որ նման գործողությունները վնասում են ոչ թե ռուսական կողմին, այլ կարգավորման գործընթացին, որի հետևում կանգնած են մարդիկ, ովքեր երկար տարիներ եղել են չլուծված կամ սրվող իրավիճակների պատանդ»,- ասել է Զախարովան։