«Զանգեզուրի միջանցքի» ակտուալացմամբ նոր հնարավորություններ են ի հայտ եկել։ Այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության մուլտիմոդալ տրանսպորտի և լոգիստիկայի ֆորումում։
Նա նշել է, որ այդ, այսպես կոչված, միջանցքի բացումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։
«Զանգեզուրի միջանցքը կարեւոր քայլ կլինի, որը կմիացնի ողջ թուրքական աշխարհը։ Մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ՝ այն հնարավորինս արագ իրագործելու համար»։