Հետևեք մեզ։

Մենք սկսել ենք Հայաստանի ամենակտիվ ճանապարհներից մեկի՝ հայ-վրացական սահման տանող մայրուղին լուսավորել․ Մեսրոպ Առաքելյան

12:08, 13 սեպտեմբեր 2023
Մենք սկսել ենք Հայաստանի ամենակտիվ ճանապարհներից մեկի՝ հայ-վրացական սահման տանող մայրուղին լուսավորել․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ իրականացվում է բացառիկ ռազմավարական ծրագիր։ Այս մասին հայտնում է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
 
«Գաղտնիք չէ, որ Հայաստանի ճանապարհներին լուսավորության բացակայությունը պատճառ է դառնում ավտովթարների՝ շատ հաճախ մահվան ելքով։
Եվ ահա, մենք սկսել ենք Հայաստանի ամենակտիվ ճանապարհներից մեկի՝ հայ-վրացական սահման տանող մայրուղին լուսավորել։
Նոյեմբերյան համայնքն արդեն ողջունում է Հայաստան մտնող մեր հայրենակիցներին և հյուրերին լուսավորված ճանապարհներով։
Ծրագիրը շարունակական է։
Բարի գալուստ ապրելու երկիր»։