Հետևեք մեզ։

Դատավորների միությունը շնորհավորում է Արդարադատության ակադեմիային հոբելյանական տարեդարձի առթիվ

12:29, 13 սեպտեմբեր 2023
Դատավորների միությունը շնորհավորում է Արդարադատության ակադեմիային հոբելյանական տարեդարձի առթիվ

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը շնորհավորել է Արդարադատության ակադեմիային հոբելյանական տարեդարձի առթիվ․

«Արդարադատության ակադեմիայի ռեկտոր հարգելի՛ Սերգեյ Առաքելյան,

ՀՀ դատավորների միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Արդարադատության ակադեմիայի 10-ամյակի առթիվ:

Ակադեմիայի հիմնադրման առաջին օրվանից որդեգրվել է կրթական արդյունավետ մոդել, որը իրավական հանրության բազմաթիվ ներկայացուցիչների հնարավորություն է ընձեռել մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ճանապարհը հաղթահարելով  համալրել ինչպես դատական իշխանության, այնպես էլ՝ դատախազների և քննիչների շարքերը:

Շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ, որ կրթական այս դարբնոցը շարունակաբար հավատարիմ լինի իր ստանձնած պատասխանատու առաքելությանն ու բարձր նշաձողին»: