Սեպտեմբերի 13- ին ժամը 11:50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։
Նշենք, որ նախկինում ՊԲ-ն իր հաղորդագրություններում նշում էր, որ սահմանային միջադեպերի վերաբերյալ տեղեկացնում է ՌԴ խաղաղապահ զորակազմին։