Հետևեք մեզ։

Սպասվում է անձրև, ամպրոպ, մառախուղ․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

13:56, 13 սեպտեմբեր 2023
Սպասվում է անձրև, ամպրոպ, մառախուղ․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

Երևան քաղաքում`  


Սեպտեմբերի 13-ին կեսօրից հետո սպասվում է, 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  

 

Հանրապետության տարածքում`  


Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 16-18-ին՝  կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին՝ Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։