Հետևեք մեզ։

Կիմ Չեն Ընին Կամչատկայի ծովախեցգետնով պատրաստված պելմենի են հյուրասիրել․ ի՞նչ է եղել նրա ճաշացանկում (լուսանկար)

13:59, 13 սեպտեմբեր 2023
Կիմ Չեն Ընին Կամչատկայի ծովախեցգետնով պատրաստված պելմենի են հյուրասիրել․ ի՞նչ է եղել նրա ճաշացանկում (լուսանկար)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի՝ ՌԴ-ում կայացած բանակցություններին հաջորդել է պաշտոնական ճաշը։ «RIA_Kremlinpool»-ը հայտնել է, թե ինչ են հյուրասիրել Կրեմլում Կիմ Չեն Ընին։

«Սպիտակ, կարմիր գինի, բադով, թզով և նեկտարինով աղցան, Կամչատկայի ծովախեցգետնով պելմեններ, սպիտակ ամուրից ձկնապուր, թառափ՝ կարտոֆիլով և սնկով, տավարի միս տապակած բանջարեղենով:

Որպես աղանդեր մատուցվել է չիչխանի շերբեթ, hապալաս` ընկույզով և խտացրած կաթով», - հայտնում է աղբյուրը։