Հետևեք մեզ։

Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցությունները շատ առարկայական էին. Պեսկով

15:53, 13 սեպտեմբեր 2023
Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցությունները շատ առարկայական էին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները շատ առարկայական էին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Ընդհանուր առմամբ, բանակցությունները շատ կարևոր էին, շատ բովանդակալից: Կիմ Չեն Ընի՝ այստեղ ժամանելու փաստը նույնպես շատ կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերությունների տեսանկյունից»,- ասել է նա Առաջին ալիքի եթերում։

Պեսկովը նշել է, որ ԿԺԴՀ-ն հետաքրքրված է Ռուսաստանի Դաշնության հետ ավիացիայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հնարավորություններով։

Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանում տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների ղեկավարների միջև։ Նախ զրուցել են պատվիրակությունների մասնակցությամբ, ապա՝ առերես։

Ինչպես ավելի վաղ նշել էր Պեսկովը, օրակարգում ներառված են երկկողմ համագործակցության հարցեր, ներառյալ առևտրատնտեսական կապերը և մշակութային փոխանակումները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։