Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացում լճացում է նկատվում։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված լրագրողների ասոցիացիայի հետ ճեպազրույցում։
Նա նշել է, թե դրա համար պատճառ են հանդիսացել Արցախուն նախագահի ընտրությունն ու ՀՀ վարչապետի սեպտեմբերի 2-ի ուղերձը՝ նվիրված Արցախի անկախության 32 ամյակին։