Հետևեք մեզ։

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին խաղաղություն չի բերի Եվրոպային. Սարկոզի

16:02, 13 սեպտեմբեր 2023
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին խաղաղություն չի բերի Եվրոպային. Սարկոզի

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին խաղաղություն չի բերի Եվրոպային, Ռուսաստանը դա կդիտի որպես սադրանք։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։

«Հարցը պարզ է՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կնպաստի՞ խաղաղությանը, թե՞ ոչ: Կարո՞ղ ենք գոնե սա քննարկել։ Իմ կարծիքով՝ սա խաղաղության չի հանգեցնի։ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ սադրանք է Ռուսաստանի աչքում»,- ասել է Սարկոզին BFMTV-ի եթերում։