Հետևեք մեզ։

Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է բացել Լաչինի միջանցքը և գործընթացը տորպեդահարող հայտարարություններ են հնչեցնում, ինչը իրավիճակը հրում է փակուղի․ Աբրահամյան

16:54, 13 սեպտեմբեր 2023
Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է բացել Լաչինի միջանցքը և գործընթացը տորպեդահարող հայտարարություններ են հնչեցնում, ինչը իրավիճակը հրում է փակուղի․ Աբրահամյան

Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է կատարել ՌԴ միջնորդությամբ ներկայացված առաջարկի` իրեն վերաբերող հատվածը` բացել «Լաչինի միջանցքը» և հնարավորություն տալ Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

«Թեպետ այս պահին էլ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ, սակայն զուգահեռ ադրբեջանական կողմից գործընթացը տորպեդահարող հայտարարություններ են հնչում, ինչը իրավիճակը հրում է փակուղի:


Ի դեպ, Ադրբեջանի գործողությունները հակասում են աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններից` իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ արած առաջարկներին, ինչը ենթադրում է, որ միջազգային դերակատարները պետք է ճնշումներն ուժեղացնեն Ադրբեջանի նկատմամբ:


Ստեղծված իրավիճակում տարբեր մայրաքաղաքների գործողությունները ցույց կտան, թե ով և ինչպես է հավատարիմ տարածարջանային խաղաղության ու կայունության վերաբերյալ իր հռչակած սկզբունքներին»,- գրել է նա։