Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան իր օգտահաշվում գրառում է արել՝ անդրադառնալով Ակնաճ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի միաժամանակ բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը։
«Ինչպես պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 1-ին Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցի ժամանակ, մենք կշարունակենք աշխատել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ՝ ապահովելու միաժամանակ Ակնա-Ստեփանակերտ (խմբ․) և Լաչինի ճանապարհների օգտագործումը։
«Այդ օրվանից անցել է 12 օրացուցային օր, սակայն նրանք (խմբ․) հրաժարվում է բացել ճանապարհները։
Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին կրկնապատկել իրենց ջանքերը և ճնշում գործադրել Հայաստանի և «անօրինական ռեժիմի վրա»՝ վերջ դնելու իր ապակառուցողական քաղաքականությանը։ «Մոխրագույն գոտու» ստատուս քվոյի պահպանումը և հումանիտար խնդիրները դիտավորյալ որպես զենք օգտագործելը նրանց անօգուտ ռազմավարությունն է»,- ասել է Հիքմաթ Հաջիևը։