Հետևեք մեզ։

Երբ ասում ենք՝ Հայաստանը դեմ է միջանցքին, շատ օտարերկրյա լսարաններ չեն հասկանում, «Հյուսիս-Հարավն» էլ է կոչվում միջանցք․ Փաշինյան (տեսանյութ)

17:33, 13 սեպտեմբեր 2023

 

Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ երբ մենք հայտարարում ենք, որ Հայաստանը դեմ է միջանցքին, շատ օտարերկրյա լսարաններ չեն հասկանում, ասում են՝ մի կողմից ասում եք՝ կողմ եք տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը, մի կողմից ասում եք՝ դեմ եք միջանցքին, որովհետև մենք «միջանցք» բառը ընկալում ենք եռակողմ հայտարարության կոնտեքստում, որտեղ միջանցքը միայն Լաչինն է։

Այս մասին ԱԺ-ում՝ Թուրքիայում հնչած «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը․ «Բայց ես ձեզ մեր մեջ մի գաղտնիք ասեմ, այսինքն, գաղտնիք չէ, չգիտեմ նկատե՞լ եք, թե՞ ոչ, օրինակ, Հայաստանի ներսում իրականացվողը կոչվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ծրագիր» ։ Եվ մենք կոմունիկացիոն դժվարություններ ունենք մեզ ու միջազգային հանրության հետ, և Ադրբեջանի որոշ շրջանակներ սա օգտագործում է ՀՀ դիրքորոշումներն ապակառուցողական ներկայացնելու համար։ Ուզո՞ւմ են ճանապարհ, մենք էլ ենք ուզում, և պատրաստ ենք բացել այդ ճանապարհները ՀՀ օրենսդրության շրջանակներում»։

Մանրամասն՝ տեսանյութում․