Հետևեք մեզ։

Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի․ Փաշինյանը՝ POLITICO Europe պարբերականին

17:39, 13 սեպտեմբեր 2023
Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի․ Փաշինյանը՝ POLITICO Europe  պարբերականին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը POLITICO Europe  պարբերականի թղթակցի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի, ինչպես նաեւ դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում առկա իրավիճակի հաղթահարման անհրաժեշտության մասին։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է․  «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, նույնիսկ այն դեպքում, երբ մեծանում են մտավախությունները Ադրբեջանի հետ բաց հակամարտությունը վերադառնալու մասին։ Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի կարողությունները փոխվել են։ Այս իրավիճակում մեր ռազմավարությունը պիտի լինի այն, որ փորձենք առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից։ Չի կարող լինել տարբերակ, որ Հայաստանը վերածվի Արևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի պրոքսիի։ Սա անթույլատրելի է»,- ասել է նա և հավելել, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու։