Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտնել է, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․
*Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ
*Այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ
*5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Օգնության բաշխման մանրամասները կհաղորդենք լրացուցիչ: