Հետևեք մեզ։

Օմսկում կինը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ինքն ու իր երեք երեխան մահացել են

17:45, 13 սեպտեմբեր 2023
Օմսկում կինը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ինքն ու իր երեք երեխան մահացել են

Օմսկի մարզում մայրն ու երեք երեխան մահացել են։

Vesti.ru-ն հայտնում է, որ դատախազության տվյալներով՝ մահվան ելքով վթարը տեղի է ունեցել նախօրեին՝ ժամը 12:00-ի սահմաններում։ Երեխաների մայրը ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով Բոլշեուկովսկի շրջանի Պոսպելովո գյուղ տանող մուտքի ճանապարհով վարել է մեքենան, որի ընթացքում կորցրել է կառավարումը և սահելով ընկել է ջրով լցված փոսը։

Վթարի հետևանքով՝ 12 և 7 տարեկան կինն ու տղաները, ինչպես նաև ինը ամսական աղջիկը մահացել են։

Մահացածի ամուսինը, իմանալով, որ կինն ու երեխաները գնացել են հարազատների մոտ՝ կարտոֆիլ փորելու, անմիջապես չի սկսել որոնումները։ Ավտոմեքենան հայտնաբերվել է միայն գիշերը տարածքի մանրակրկիտ զննության ժամանակ։