Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական զորքերը բարձր զգոնության են բերվել ընդհանուր սահմանի երկայնքով՝ վերջին օրերին բախումների ֆոնին: POLITICO Europe պարբերականը հայտնում է, որ ըստ Փաշինյանի՝ «էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել», սակայն նա ասել է նաև, որ «մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց տեղակայման վայրերը, Հայաստանը պատրաստ է դա անել»։
Փաշինյանը հարցազրույցում ևս մեկ անգամ վերահաստատել է իր աջակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին՝ Ադրբեջանի հետ տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղ համաձայնագրի հասնելու համար:
«Եթե մենք ուզում ենք ունենալ հարատև, հավերժ պետականություն, առաջին հերթին պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք և շատ լուրջ ջանքեր ներդնենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է Փաշինյանը։