Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3-րդ հասցեում գործող 139 դպրոցում հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիմից հետախույզների հերթապահ խումբը և ինժեներասակրավորական խումբը։
Ոստիկաններն ու պարեկները դպրոցից տարհանել են աշակերտներին, իսկ փրկարարներն էլ փոխտնօրենի աշխատասենյակում՝ պահարանի մեջ, հայտնաբերել են հակատանկային ական և ապակե տարրայի մեջ մոտ 200 գրամ սնդիկ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ հանգամանքներում են նշված իրերը հայտնվել փոխտնօրենի աշխատասենյակում։
Մանրամասները՝ սկզբնական կայքում։