Wildberries առցանց հարթակն ավարտին է հասցրել տեխնիկական աշխատանքները՝ վերացնելու Հայաստանում գնորդների համար ապրանքների արժեքի ոչ ճշգրիտ ցուցադրման հետ կապված սխալը՝ ինչպես պաշտոնական կայքում, այնպես էլ Android և iOS բջջային հավելվածներում: Համաձայն հարթակի կանոնների՝ պատվերների ձևակերպումը բացառապես կատարվելու է հաշվի առնելով տարածաշրջանը և տվյալ վայրի համար ֆիքսված գները։
Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ ի աջակցություն երկրում ձեռներեցության զարգացմանը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և Ռուս-հայկական գործարար խորհրդի հովանու ներքո, մշակվել է օնլայն և օֆլայն միջոցառումների ցանկ տեղական բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են զարգանալ առցանց առևտրի սեգմենտում։
Այսպիսով, սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 12.00-ին, Wildberries-ի փորձագետների մասնակցությամբ կանցկացվի վեբինար, որի շրջանակում ձեռներեցների հետ կքննարկվեն հարթակում բիզնես սկսելու հնարավորությունները՝ բիզնես մոդելի ընտրությունից և վաճառողի գրանցվելուց մինչև հարթակում առաջխաղացման գործիքներ:
Բացի այդ, կկազմակերպվի երկրորդ բաց կլոր սեղանը տեղական բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում հարթակի մասնագետները կպատասխանեն ձեռներեցների հարցերին և կօգնեն նրանց առցանց վաճառքի հետագա զարգացման գործում։