Հետևեք մեզ։

Ադրբեջանը նոր առաջարկներ է փոխանցել ՀՀ-ին, դժբախտաբար, կան հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից․ Միրզոյան

19:15, 13 սեպտեմբեր 2023
Ադրբեջանը նոր առաջարկներ է փոխանցել ՀՀ-ին, դժբախտաբար, կան հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից․ Միրզոյան

Ադրբեջանական կողմը արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին և փոխանցել նոր առաջարկներ։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր վերջին շփումներից հետո հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ մեկնաբանությունները։ Մեր հերթն էր դա անելու և արել ենք։ Կարծեմ երեկ արդեն ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները։

Գործընթաց կա, քննարկում կա։ Իհարկե, առերես բանակցություններ այս ընթացքում չեն եղել։ Դժբախտաբար պետք է ասեմ, որ կան էական հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից»,- ասաց Միրզոյանը։