Ազգային ժողովում ՀՅԴ-ական ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը Փաշինյանին խնդրեց ներկայացնել մեկ հայկական փաստարկ, ինչի ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Պրոբլեմն այն է, որ հայկական փաստարկով չենք կարող, երբեք չենք կարողացել, հետո էլ չենք կարողանալու լուծել որևէ հարց․ դրա ապացույցն էլ այն է, որ եթե հնարավոր լիներ՝ դուք լուծած կլինեիք։ ԼՂ հարցը հայկական փաստարկով չի լուծվելու, հերիք է խաբենք ինքներս մեզ»։
Փաշինյանը նաև անդրադարձավ Քոչարյանին․ «Ձեր քաղաքական առաջնորդն ասում է՝ այ, բանակցային գործընթացքում պետք էր հույս տալ Ադրբեջանին, որ հարցն ինքն առանց պատերազմի կլուծեր։ Ես խոստովանեմ՝ մենք չենք կարողացել Ադրբեջանին հույս տալ, որովհետև հույս տալու ռեսուրսը վերջացել էր։ Երբ մենք եկանք իշխանության արդեն ձեր տված հույսներն իրականացնելու ժամանակն էր եկել»։
Ի պատասխան արձագանքելով Գեղամ Մանուկյանն ասաց․ «Նախկինները հարցը չէին լուծել, լուծել էին, «վեռտալյոտով» գնում-գալիս էիք, գնում-գալիս էիք, ՀԴՄ կտրոն ուզո՞ւմ էիք։ Արցախի հարցը լուծել էինք, որ Տիգրանակերտում Ամանորի ծրագիր էր իրականացվում»։
Ի պատասխան Փաշինյանն ասաց․«ՀԴՄ-ն, այո, ճիշտ եմ արել, որովհետև հավատացել եմ այդ թվում հայկական փաստարկներին, բայց պազվեց, որ ինչ-որ մարդիկ, այդ թվում ՀԴՄ չտվող մարդիկ, որ ասում էին՝ հայկական երկրորդ պետություն, ընդամենը իրենց համար գռդոն անելու հարթակ էր, վկայությունն էլ ՀԴՄ չտալու փաստարկն էր»։
Մանրամասները՝ տեսանյութում․