Հետևեք մեզ։

Բաքվի պահանջը կատարվել է. Երասխի գործարանը տեղափոխվում է այլ վայր

01:28, 14 սեպտեմբեր 2023
Բաքվի պահանջը կատարվել է. Երասխի գործարանը տեղափոխվում է այլ վայր

 

2023-ի հուլիսի 20-ին Բաքուն պաշտոնապես դիմել էր Երևանին՝ Երասխի գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով։

Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը իր հայաստանցի պաշտոնակցին հատուկ նամակ է հղել և դրանում պնդել՝ հայ-ադրբեջանական սահմանի մոտ կառուցվող գործարանի շինարարությունը պետք է անհապաղ դադարեցնել, ապա քննարկել Բաքվին մտահոգող հարցերը։

 

Ի պատասխան Բաքվի, Երևանից հայտնել էին հետևյալը. «Հայաստանը պարտավոր չէ ծանուցել Ադրբեջանին Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի մասին։ Հայաստանը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակելով շինհրապարակի ուղղությամբ», - ասված է Շրջակա միջավայրի նախարարության գրությունում։

Սակայն, Բաքվի պահանջը կատարվել է. Երասխի գործարանը տեղափոխվում է այլ վայր։

 

Երասխի մետալուրգիական գործարանը, որի ուղղությամբ ադրբեջանցիները պարբերաբար կրակ են բացում, տեղափոխվում է այլ վայր։ «ԵՄ դիտորդական առաքելությունը իր ներկայությամբ նպաստում է սարքավորումների անվտանգ տեղափոխում այլ վայր»,-գրված է առաքելության X-ի էջում: