Հետևեք մեզ։

Ինչու՞ չբացվեց Լաչինը. Ադրբեջանը դրժել է պայմանավորվածությունը․ «Հրապարակ»

09:45, 14 սեպտեմբեր 2023
Ինչու՞ չբացվեց Լաչինը. Ադրբեջանը դրժել է պայմանավորվածությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած սեպտեմբերի 11-ին Աղդամով ռուսական Կարմիր խաչը մեկ մեքենա հումանիտար օգնություն մտցրեց Ստեփանակերտ, որը եղել է նախապայմանով, եւ 24 ժամում պետք է նաեւ ինն ամիս փակ Լաչինի ճանապարհը բացվեր, սակայն երեկվա դրությամբ Ադրբեջանը դրժել է պայմանավորվածությունը` բացել Լաչինի միջանցքը եւ հնարավորություն տալ Կարմիր խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին եւ Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն:

 

Մի քանի օր է՝ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ։ Սակայն մեզ ասացին, որ Ադրբեջանը չի համաձայնում մեծ մասշտաբի բեռների փոխադրմանը եւ ուզում է գալ համաձայնության, որ նաեւ Կարմիր մահիկով բեռներ տեղափոխեն Ստեփանակերտ: Պայման է դնում, որ ինչքան Աղդամով մտնի, այնքան էլ՝ Լաչինով։ Խաղաղապահները մերոնց փոխանցել են՝ ամեն ինչ անում են, որ Ադրբեջանը կատարի պայմանավորվածությունը, քանի որ դա նախեւառաջ հարվածում է իրենց հեղինակությանը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14. 09․ 23 թ համարում։