Հետևեք մեզ։

Մենք ուզում ենք հատուցում, հաշտություն և, գուցե, մի օր նույնիսկ բարեկամություն մեր հարևանի հետ. Հաջիև

10:11, 14 սեպտեմբեր 2023
Մենք ուզում ենք հատուցում, հաշտություն և, գուցե, մի օր նույնիսկ բարեկամություն մեր հարևանի հետ. Հաջիև

Ադրբեջանցիները խաղաղություն են ուզում: Այս մասին Politico-ում հրապարակված հոդվածում նշել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

«Մենք ուզում ենք հատուցում, հաշտություն և, գուցե, մի օր նույնիսկ բարեկամություն մեր հարևանի հետ։

 

Պատմությունները, որոնք հակառակն են պնդում, չեն օգնում խաղաղության հաստատմանը, ոչ էլ համաձայնություն են բերում սեղանին:

 

Իրոք, դրանց հրապարակման նպատակը հակառակն է. դրանք կոչված են ավելի հեռվացնելու այս ամենանուրբ և զգայուն հարցի երկու կողմերում բանակցողներին:

 

Այստեղ քաղաքականությունը խաղում է. Եվ առավել քան որևէ այլ տեղ, դա հենց Հայաստանի քաղաքականությունն է»,- գրել է Հաջիևը իր հոդվածում։