Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 13-ի հայտարարությանը։
«Շուրջ 30 տարի Հայաստանը Ադրբեջանին չի հանձնել ադրբեջանական կողմին պատկանող 8 գյուղեր, զորքերը դուրս չի դուրս բերել Ադրբեջանի տարածքներից։
Հայկական կողմը կասկածի տակ է դնում Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ԼՂ տարածաշրջանի մասին իր հղումներում կոծկում է տարածաշրջանում ուժերի կուտակումը և փորձում է ուշադրությունը շեղել սադրիչ ջանքերից, որոնք նա կարող է ցանկացած պահի ձեռնարկել։
Տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմնական պայմանն այն է, որ Հայաստանը խոսքով և գործով հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հավակնություններից, վերջ տա ռեւանշիստական քաղաքականությանն ու գործողություններին»,-- նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան։