Հետևեք մեզ։

Մանե Թանդիլյանը ներկայացրել է 13 պատճառ՝ ինչու ընտրել «Ապրելու երկիրը»

11:40, 14 սեպտեմբեր 2023
Մանե Թանդիլյանը ներկայացրել է 13 պատճառ՝ ինչու ընտրել «Ապրելու երկիրը»

Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ներկայացրել է 13 պատճառ՝ ինչու ընտրել «Ապրելու երկիրը»՝ թիվ 13-ը։


«Մենք գիտենք ինչպես  ամբողջական իշխանափոխություն անել,


Մենք գիտենք ինչպես հաղթել ՔՊ-ին ընտրություններում և արդեն արել ենք դա,


Մենք գիտենք ինչպես տեր կանգնել Արցախին և Հայաստանին՝ կասեցնել կործանարար ընթացքը,


Մենք գիտենք ինչպես վերականգնել հայի արժանապատվությունը,


Մենք գիտենք ինչպես փոխել ապագան,


Մենք գիտենք ինչպես Երևանը մաքրել աղբից ու փոշուց,


Մենք գիտենք ինչպես կառավարել առանց կոռուպցիայի և հովանավորչության,


Մենք գիտենք ինչպես ձևավորել պրոֆեսիոնալների և նվիրյալների թիմ,


Մենք գիտենք ինչպես Երևանում իրականացնել միջազգային մակարդակի մեգանախագծեր, 


Մենք գիտենք ինչպես և երբ լուծել Երևանի և երևանցիների բազմամյա խնդիրները, 


Մենք գիտենք ինչպես և որտեղից Երևան բերել մեծ ներդրումներ, 


Մենք գիտենք ինչպես ծառայել քաղաքացիների բոլոր խմբերին, 


Մենք գիտենք ինչպես Երևանը դարձնել համահայկական մայրաքաղաք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թանդիլյանը։