Հետևեք մեզ։

Հայկ Մարությանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

13:24, 14 սեպտեմբեր 2023
Հայկ Մարությանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Օրերս ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցի ուղիղ կեսը նվիրեց ավագանու ընտրություններին ու հատկապես ինձ։ Այդ ընթացքում նրա արած մի շարք հայտարարություններին ստիպված եմ անդրադառնալ։
Այս մասին գրել է Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը․
 
«Մասնավորապես, թե ես իբր՝
 
1. մինչև 2018-ի հեղափոխությունը քաղաքական ժանրում ելույթ ունենալիս թույլտվություն էի ստանում իշխանություններից
2. ՔՊ կուսակցությանը միացել եմ «լավ ժամանակներում»։
Այդ առիթով ուղղակի տեղադրում եմ հատվածներ անցած տասնամյակում իմ հանրային գործունեության մասին։ Այստեղ պարզ երևում է թե՝ ով, ում, և երբ է միացել:
 
Ժողովուրդ ջան, կանխավ ներողություն եմ խնդրում անհամեստության համար, սա տեղադրում եմ բացառապես մեր ընդդիմախոսների հիշողությունը թարմացնելու նպատակով։
Հ.Գ. Ի դեպ, երբ սկսել էինք պայքարը հին համակարգի դեմ «ՔՊ»-ն դեռ գոյություն չուներ»։
 
Տեսանյութն՝ այստեղ։