Երեկ ուշ երեկոյան Ֆիրդուսի թաղամասի բնակիչները հանդիպել են «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Երևանի կենտրնում ապրող բնակիչներն արդեն տարիներ շարունակ պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն անօգուտ։
Նախ բնակիչներն ասել են, որ իրենք տվյալ պահին կանգնած են այլ անձի սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որն իրենց տուն տանող ճանապարհն է․ «Անգամ ինքնաթիռ չեն տվել, որ ուրիշի հողատարածքի վրայից թռնենք ու գնանք մեր տուն»։
Բնակիչներն ասել են, որ իրենց գույքը գնահատել են էժան՝ չորս անգամ քիչ են գնահատել, իրենց էլ հորդորում են դիմել դատարան․ «Մենք չենք ուզում դիմել դատարան, մեր մենք տանը նստած ենք»։
Բնակիչները հայտնել են, որ դա միայն խնդիրներից մեկն է, իր ընտանիքը 110 տարի է ապրում են այդ հատվածում, իսկ պատմական ու մշակութային կողմը հաշվի չի առնվում։
Մանրամասն՝ տեսանյութում․