ՀՀ գլխավոր դատախազությունը կարճել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական վարույթ։
Այս մասին Hayastan.news-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից․
««Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով պարզվել է, որ ՀՀ պաշտոնաթող Նախագահ Սերժ Սարգսյանի համար 2008-2018 թվականների ընթացքում կազմակերպվել են թռիչքներ դեպի Բադեն-Բադեն քաղաք, սակայն քրեական վարույթով դրանց հետ կապված գործընթացներում առկա չեն եղել քրեական օրենքով նախատեսված հանցանքի հատկանիշներ, ուստի քրեական վարույթը կարճվել է»: