ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։
«Այսօր ունենք մի քանի հարց, դրանք վերաբերում են մեր ամենամոտ հարևանների և դաշնակիցների հետ հարաբերությունների զարգացմանը և օտարերկրյա պետությունների հետ հարաբերություններում Ռուսաստանի շահերի ապահովմանը», - ասել է Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։
Այնուհետև զեկույցով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։