Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր հստակ բան չասաց, թե ինչու է Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը «սեփական դիմումի համաձայն» ազատվել աշխատանքից։ Միայն ասաց՝ տեղյակ եղել է, ինքն է այդպես որոշել, ու եթե ինչ-որ մեկն ուզում է աշխատանքը փոխի, նորմալ է համարում, որ աշխատողն իր դիմումի համաձայն ազատվում է, նոր աշխատողներ են ներգրավվում։
Նա նաև անդրադարձավ Հռոմի ստատուտը վավերացնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշմանը՝ հստակ չնշելով, սակայն, թե դրանից հետո Հայաստանի իրավապահ մարմինները կձերբակալե՞ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի Հայաստանի, քանի որ միջազգային քրեական դատարանը Հռոմի ստատուտը վավերացրած երկրներին Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ