Հետևեք մեզ։

Մոսկվան մտահոգ է Լեռնային Ղարաբաղում պահպանվող լարվածությամբ, կողմերին զսպվածության կոչ ենք անում․ Պեսկով

15:38, 14 սեպտեմբեր 2023
Մոսկվան մտահոգ է Լեռնային Ղարաբաղում պահպանվող լարվածությամբ, կողմերին զսպվածության կոչ ենք անում․ Պեսկով

Մոսկվան մտահոգ է Լեռնային Ղարաբաղում պահպանվող լարվածությամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ Մոսկվան  շարունակում է շփումները Բաքվի ևԵրեւանի հետ ու կողմերին զսպվածության կոչ է անում։

 

«Մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ որոշ տեղերում աճի միտում ունի։ Մենք երկու կողմին զսպվածության կոչ ենք անում եռակողմ այն փաստաթղթերի ոգով, որոնք երկու տարի առաջ ստորագրվել են։ Իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել այդ ժամանակվանից ի վեր»,-նշել է նա։