Եվրոպական խորհրդի նախագահը, կարծես թե չի լսում՝ ինչ է ուզում ասել Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
Այդ մասին X-ի (Twitter) միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն՝ անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարություններին՝ կապված ռուսական հումանիտար բեռն Ակնայի ճանապարհով Արցախ տեղափոխելու և Թուրքիայի նախագահի հետ G20-ի շրջանակու ունեցած քննարկման հետ:
«Ռուսաստանը լուծում չէ, Թուրքիայի հետ խորհրդակցություններն այնքան էլ լավ գաղափար չեն: Եվրոպական դիվանագիտությունը պետք է դադարեցնի իմպրովիզացիան և ուժեղանա»,- գրել է նա: