Հետևեք մեզ։

Սոչիում կկայանա Պուտին-Լուկաշենկո հանդիպումը

16:24, 14 սեպտեմբեր 2023
Սոչիում կկայանա Պուտին-Լուկաշենկո հանդիպումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ուրբաթ օրը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
«Վաղը իսկապես, նախագահ Պուտինը Սոչիում ծրագրել է շփումներ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Բելառուսը Ռուսաստանի «ամենամոտ դաշնակիցն է», և որ պետությունների ղեկավարները պարբերաբար շփվում են։