Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանը ընդունել է ԼՂ-ում խաղաղապահների նորանշանակ հրամանատարին և ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին (լուսանկարներ)

16:46, 14 սեպտեմբեր 2023
Սուրեն Պապիկյանը ընդունել է ԼՂ-ում խաղաղապահների նորանշանակ հրամանատարին և ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին (լուսանկարներ)

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին։


ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-մայոր​ ​Կուլակովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում:


Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:


Նախարար Պապիկյանն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:


Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ  տեղաշարժերի և կուտակումների, պարբերաբար իրականացրած սադրանքների, հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգության և դրան զուգահեռ ապատեղեկատվության հաճախակի տարածման վերաբերյալ տվյալներ:

 

May be an image of 5 people

 

May be an image of 6 people