Հետևեք մեզ։

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրավիրվել է ԱԳ նախարարություն․ ՌԴ-ն երկու դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել

16:48, 14 սեպտեմբեր 2023
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրավիրվել է ԱԳ նախարարություն․ ՌԴ-ն երկու դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։  Արտաքին գործերի նախարարությունում ամերիկացի դիվանագետին «կոշտ դեմարշ են արել՝ գործողությունների դիվանագիտական ​​կարգավիճակի հետ անհամատեղելիության մասին պաշտոնական նոտա ներկայացնելով» ԱՄՆ դեսպանատան առաջին քարտուղար Ջեֆրի Սիլինի և Միացյալ Նահանգների առաքելության երկրորդ քարտուղար Դեյվիդ Բերնշտեյնի նկատմամբ։

Նրանք երկուսն էլ պերսոնա նոն գրատա են հայտարարվել։