Բոլորիդ խնդրում եմ Արցախից, եթե վստահում եք ինձ, սեպտեմբերի 17-ին ձեր ձայնը տվեք «Ապրելու երկրին»։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում։
«Մենք ունենք անցած ճանապարհ, փորձ, իրականացված 700-ից ավելի ծրագրեր, տեսլական՝ ապագայի հետ կապված։ Ունենք ռեսուրսներ՝ 13-րդ մայրաքաղաքը՝ Երևանը, դարձնել լավագույնը պատմության մեջ»,- ասել է Վարդանյանը և հույս հայտնել, որ միասին կարող ենք հասնել այդ նպատակին։