Հետևեք մեզ։

Ես քնում եմ 5-6 ժամ, երբեմն տուն եմ գնում ժամը 12-ին, երբեմն՝ գիշերվա 1-ին․ Էրդողան

17:44, 14 սեպտեմբեր 2023
Ես քնում եմ 5-6 ժամ, երբեմն տուն եմ գնում ժամը 12-ին, երբեմն՝ գիշերվա 1-ին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը քնում է օրական ընդամենը 5-6 ժամ, իսկ աշխատանքը ավարտում է ուշ գիշերը, հակառակ դեպքում, ըստ նրա, անհնար է ամուր հարաբերություններ հաստատել ժողովրդի հետ կամ ժառանգություն թողնել։


Այս մասին նա հայտարարել է Անկարայի նախագահական համալիրում նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ․

«Երկրում վարչարարությունն այն մասնագիտությունը չէ, որով կարելի է զբաղվել միայն աշխատանքային ժամերին, ես ակնկալում եմ, որ դուք կաշխատեք օրը 24 ժամ, տարին 365 օր՝ ձեր պատկերացրած ընտրատարածքներում աշխատելու և առաջադրվելու տեմպերով և մոտիվացիայով։ Ես այսպես եմ աշխատում որպես նախագահ, քնում եմ 5-6 ժամ, երբեմն տուն եմ գնում ժամը 12-ին, երբեմն գիշերվա 1-ին, այլ կերպ չեմ կարող, այլապես ոչ ժողովրդի հետ կարող ես ամուր հարաբերություններ հաստատել, ոչ էլ  թողեք ժառանգություն»,- իր ելույթում ասել է Էրդողանը։