Հետևեք մեզ։

Շվեյցարական «Բարտոլետ» ընկերության մասնագետները Երևանում են՝ քաղաքային ճոպանուղու կառուցման համար ուսումնասիրել են քաղաքի ռելիեֆը․ «Ապրելու երկիր» (լուսանկարներ)

18:33, 14 սեպտեմբեր 2023
Շվեյցարական «Բարտոլետ» ընկերության մասնագետները Երևանում են՝ քաղաքային ճոպանուղու կառուցման համար ուսումնասիրել են քաղաքի ռելիեֆը․ «Ապրելու երկիր» (լուսանկարներ)
«Ապրելու երկիր» կուսակցությունից հայտնում են․
 
«Այսօր Երևանում հյուրընկալել ենք քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ շվեյցարական «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչներին:
Այցելեցինք Երևանի մի քանի կարևոր վայրեր, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել, ուսումնասիրեցինք և դիտարկեցինք մեր մայրաքաղաքի ռելիեֆային և տարածքային առանձնահատկությունները։
Երևանը ճոպանուղու համակարգ կունենա։
Ծրագիրը իրականացնելու ենք համաշխարհային առաջատար ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան»։

Վերլուծական