Հետևեք մեզ։

ԱՄՆ-ը չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա. Յուրի Քիմ

20:27, 14 սեպտեմբեր 2023
ԱՄՆ-ը չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա. Յուրի Քիմ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը ներկայացրել է այն կարևոր ուղերձները, որ Միացյալ Նահանգները հասցրել է Ադրբեջանի իշխանություններին տարաբնույթ հանդիպումների և հեռախոսազրույցների միջոցով: Այս մասին փոխանցում է «Լուրերը»։

«Առաջին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի հենց հիմա, այլևս ոչ մի հետաձգում չպետք է լինի: Երկրորդ՝ ԱՄՆ-ը չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղրաաբաղի ժողովրդի վրա»,- նշել է պաշտոնյան:

Նա հավելել է, որ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտված չէ, ուստի խաղաղություն հաստատելուն ուղղված ԱՄՆ ջանքերը ավելի կարևոր են դառնում: