Հետևեք մեզ։

Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը՝ Եվրոպա ռուսական վառելիքի մատակարարման համար, դադարեցվել է․ Reuters-ը հայտնում է պատճառը

00:29, 15 սեպտեմբեր 2023
Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը՝ Եվրոպա ռուսական վառելիքի մատակարարման համար, դադարեցվել է․ Reuters-ը հայտնում է պատճառը

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ դադարեցվել է Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը՝ Եվրոպա ռուսական վառելիքի մատակարարման համար։ Պատճառը Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններն են, թե ով պետք է կառավարի այն։

«Կան կառավարման խնդիրներ, նրանք կռվում են այն հարցի շուրջ, թե ով պետք է ղեկավարի հանգույցը», - ասել է Reuters-ի աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով:

«Գազպրոմին» մոտ կանգնած մեկ այլ աղբյուր խոստովանել է, որ «խնդիր» կա կառավարման հարցերում: Գազային հանգույցն առաջարկվել է ստեղծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2022 թվականի հոկտեմբերին։