Հետևեք մեզ։

Ադրբեջանական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

15:50, 19 մարտ 2023
Ադրբեջանական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը:

Մարտի 19-ին՝ ժամը 14:15-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը, Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել, երբ մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղղությամբ։
 
Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։ Տուժածներ չկան։ Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։

Վերլուծական