Հետևեք մեզ։

«Բաքվում ջերմությունն ու ընկերական մթնոլորտը ստիպում են զգալ քեզ ինչպես տանը». ՌԴ գլխավոր դատախազ

10:34, 15 սեպտեմբեր 2023
«Բաքվում ջերմությունն ու ընկերական մթնոլորտը ստիպում են զգալ քեզ ինչպես տանը». ՌԴ գլխավոր դատախազ

«Բաքվում ջերմությունն ու ընկերական մթնոլորտը ստիպում են զգալ քեզ ինչպես տանը»։ Այս մասին ասել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի հետ հանդիպմանը։

 

«Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովուրդների իսկապես եղբայրական հարաբերությունները, հայացքների և մոտեցումների նմանությունը, անշուշտ, նպաստում են միջգերատեսչական փոխգործակցության դինամիկ զարգացմանը և մեր ընդհանուր խնդիրների արդյունավետ լուծմանը»,- ասել է ռուս պաշտոնյան։