Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի հետևանքով ունեցանք ավելի քան 200 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին X-ի (Թվիթեր) իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրը օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին՝ ադրբեջանական զինուժը դուրս չի բերվել օկուպացված տարածքներից։
Երկու օր առաջ, գնահատելով խաղաղ գործընթացի արդյունքները, ես խոսեցի վստահության ամրապնդման քայլերի մասին։ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։
Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը և բոլոր ռազմագերիները և այլ կալանավորները պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի բանտերից»,- գրել է Մարուքյանը։