ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Հայաստանի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո (0:1): Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Նա մեղադրվում է հանդիպման մեկնարկը ուշացնելու մեջ։
Մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզադաշտում հասարակական անցումները արգելափակելու, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրությունների, պիրոտեխնիկայի և հանդիպման ուշ մեկնարկի համար։
Այս պահին Հայաստանի հավաքականը յոթ միավորով զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը: Խորվաթիայի հավաքականը 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող Թուրքիայի հավաքականը։