Հետևեք մեզ։

Երևանի հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը

12:09, 15 սեպտեմբեր 2023
Երևանի հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը

Առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի «MAN» ավտոբուսների կահավորումը, այնուհետև՝ տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


 
«Մինչև տարեվերջ էլ գործընթացը կավարտվի ներկրված մյուս բոլոր ավտոբուսներում:  


 
Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու բջջային հավելված» , - նշված է հաղորդագրության մեջ։