Հետևեք մեզ։

Նրանք այլևս չկան, Յանան գնաց դստեր մոտ․ ինչ է հայտնի ռուս բլոգերի՝ Երևանում մահացած հայտնաբերված կնոջ մասին (լուսանկարներ)

13:12, 15 սեպտեմբեր 2023
Նրանք այլևս չկան, Յանան գնաց դստեր մոտ․ ինչ է հայտնի ռուս բլոգերի՝  Երևանում մահացած հայտնաբերված կնոջ մասին (լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, երեկ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Առկա տեղեկությունների համաձայն՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր է՝ Ալեքսանդր Ռոմանովը։

Ալեքսանդր Ռոմանովի կինը Յանա Զելենսկայան է։ Նրա ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակվել է լուսանկար, որին կից գրված է․

«Նրանք այլևս չկան։ Սա նրա նկարած վերջին նկարն էր: Ինը ամիս նա կանչում էր դստերը, իսկ երեկ նա ինքը գնաց նրա մոտ»։ Լուսանկարը՝ ստորև․

May be an image of 1 person, blonde hair and fringe

 

Յանա Զելինսկայայի և Ալեքսանդր Ռոմանովի դուստրը՝ Սոֆիա Զելենսկայան մահացել է մոտ 9 ամիս առաջ։ Յանան հաճախ էր գրառումներ անում դստեր մահին, հրապարակում լուսանկարներ նրա՝ Երևանում գտնվող գերեզմանից։

 

No photo description available.