«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանում է։
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել վերոնշյալ հանդիպման վերաբերյալ, որում ասվում է․ «Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ։
Մեր տեղեկություններով՝ ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի»։