Հետևեք մեզ։

Շատ էի ցանկանում տեսնել Շուշին, չէի պատկերացնում, որ այդքան գեղեցիկ բնություն ունի․ Թուրքիայի գլխավոր դատախազ

15:19, 15 սեպտեմբեր 2023
Շատ էի ցանկանում տեսնել Շուշին, չէի պատկերացնում, որ այդքան գեղեցիկ բնություն ունի․ Թուրքիայի գլխավոր դատախազ

Վաղուց շատ էի ցանկանում տեսնել Շուշին։ Այս մասին ասել է Բաքվում գտնվող Թուրքիայի գլխավոր դատախազ Բեքիր Շահինը, ով երեկ եղել է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշիում։

«Շուշիում (խմբ․) շինարարություն է կատարվում, ես հավատում եմ, որ երբ գամ հաջորդ տարի այստեղ, ես կտեսնեմ ավելի գեղեցիկ Շուշի ։ Չէի պատկերացնում, որ Շուշին այդքան գեղեցիկ ու հիասքանչ բնություն ունի։

Առաջիկայում Ադրբեջանի դրոշը կծածանվի Ստեփանակերտում (խմբ․), հպարտությամբ կայցելենք։ Անհամբեր սպասում ենք այս օրվան։

Հայերն իրենց խոսքի տերը չեն, կրակի հետ են խաղում։ Հուսով եմ, որ Զանգեզուրի միջանցքը շուտով կբացվի»,- ասել է թուրք դատախազը։