Սեպտեմբերի 5-ին Շտապ օգնության ենթակայանից ոստիկանության Էրբունու բաժին ստացվել է հաղորդագրություն, որ կանչով մեկնել են Նուբարաշենի գերեզմանների մոտ, որտեղ փողոցում գլխի վնասվածքներով ընկած տղամարդ կար:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, թոքի վնասվածք, բազմաթիվ այլ վերքեր ու սալջարդ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Նոր Խարբերդի բնակիչ 39-ամյա մի տղամարդ:
Քրեական հետախույզներին հաջողվել է պարզել, որ տղամարդը վնասվածքները ստացել է Նոր Խարբերդում, անհայտ անձի հետ տանը ծագած վիճաբանության ժամանակ:
Օրեր անց պարզվել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ՝ 44-ամյա մի տղամարդ, 3 ընկերների հետ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդու մեքենայով գնացել է Նոր Խարբերդ: Տուժածի տանը վիճաբանության ժամանակ տղամարդիկ տան տիրոջը ծեծի են ենթարկել, այնուհետև իր կամքին հակառակ նրան տեղափոխել Նուբարաշենի գերեզմանատան մոտ: Ճանապարհին՝ մեքենայում, տուժածը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, վիճաբանությունը շարունակվել է գերեզմանոցի մոտ, որտեղ էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով Մրգաշենցի տղամարդը հարվածներ է հասցրել, այդ վիճակով էլ նրան թողել են ու նույն մեքենայով 4-ն էլ հեռացել են:
Այս ամենը պարզելուց հետո սեպտեմբերի 13-ին երևանցին ու մրգաշենցին հայտնաբերվեն են Մրգաշեն գյուղում, ձերբակալվել ու տեղափոխվել են քննչական բաժին: